Միջազգային կոնֆերանս Երեւանում
Հունիսի 16-ին Երեւանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովի» եւ «ՄԿՈՒ մեծահասակների եւ երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսի բացումը:
Միջոցառումների նախաձեռնողը «Մեծահասակների կրթություն եւ ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպությունն էր, իսկ համակազմակերպիչները` ՀՀ ԿԳ նախարարությունը, Բրիտանական խորհուրդը, Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը (dvv-international):
Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարարը:
Համաժողովի առաջին մասում ներկայացվեցին եւ հաստատվեցին ՄԿԵԱ-ի 2009թ. ընդհանուր, ֆինանսական եւ աուդիտորական հաշվետվությունները, ասոցիացիայի նոր, ինչպես նաեւ հեռացման ենթակա անդամները, 2011 թ. գործողությունների ֆինանսական պլանը:
Համաժողովի ընթացքում անցկացվելու է նաեւ «Գրունդվիգ» մրցանակաբաշխության արարողությունը, ՀՀ ԿԳ նախարարի ընդունելությունը:
Միջոցառումները կշարունակվեն մինչեւ հունիսի 18-ը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին