ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջոցով ծախսային ծրագիր կատարող բոլոր կազմակերպություններին
Ամփոփել եւ մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե ներկայացնել 2008 թ. ծախսերի կատարման մասին եռամսյակային (աճողական) հաշվետվությունները՝ ելնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետից, համաձայն որի կառավարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Հաշվետվությունը կազմելիս խնդրում ենք առաջնորդվել «Բյուջեների կատարման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 2008 թ. փետրվարի 4-ի N 80-Ն հրամանով: Հաշվետվությունները ներկայացվում են հետեւյալ օրինակելի ձեւերին համապատասխան.
Պարտադիր է հաշվետվությունը ներկայացնել ամեն ծրագրի համար առանձին:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե