Մեկնարկել է «Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» գիտաժողովը
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» առաջին միջազգային գիտաժողովը, որը մասնավորապես ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից:
Միջոցաումը նվիրված է Էրեբունի-Երևան 2800 և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-ամյակներին:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը և ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը: ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ողջույնի խոսքը ներկայացրել է նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:
Երկօրյա գիտաժողովը համախմբել է մեքենաշինության ոլորտի, արդյունաբերական ձեռնարկությունների և տեխնիկական համալսարանների հետազոտողներին և պրակտիկ մասնագետներին: Նախատեսված են զեկուցումներ, տեխնիկական նստաշրջաններ, ինչպես նաև ցուցահանդես: