«Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման աջակցության միջոցառումների շարք և անհատական փորձագիտական խորհրդատվություն

Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառումների շարքին, ինչպես նաև եվրոպական փորձագետների կողմից կազմակերպվող հայտադիմումների նախապատրաստման անհատական խորհրդատվական հանդիպումներին:
Հայտադիմումների նախապատրաստման խորհրդատվական հանդիպումների նպատակն է անհատականացված աջակցություն տրամադրել նախագծերի կոնկրետ առաջարկներ ներկայացնողներին: Տեղեկատվական եռօրյա միջոցառումները ուղղված կլինեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի առաջիկա մրցույթներին դիմելու ցանկություն ունեցող գիտնականների և նորարարների մրցակցային հայտադիմումներ նախապատրաստելու հմտությունների զարգացմանը։
Բացի այդ, փետրվարի 13-ին «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Ազգային կոնտակտային անձանց համար կկազմակերպվի կեսօրյա վերապատրաստում:
Միջոցառումները տեղի կունենան Երևանում՝ 2023 թ. փետրվարի 13-17-ը։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հունվարի 30-ը:
Գրանցվելու և նախնական օրակարգին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնի կայք: