ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարվել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության մրցույթ

17.02.2020

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Երկակի նշանակության են համարվում այն ծրագրերը, որոնք ունեն խաղաղ նշանակություն, բայց կարող են կիրառվել ռազմական կարիքների համար:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների մի շարք մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում` մինչև 7 դրամաշնորհ կտրամադրվի 4-6 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված ծրագրերին 12 կամ 24 ամիս ժամկետով, համապատասխանաբար մինչև 20 և 40 միլիոն ՀՀ դրամի չափով:

Մրցույթին մասնակցելու հայտի դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե, մինչև 2020 թ. մարտի 13-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, Օրբելի 22, 7-րդ հարկ, 708 սենյակ կամ ուղարկվում է փոստով (Երևան 0028, Օրբելի 22):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (122):

Մրցույթի հրավերի փաթեթը