Ի գիտություն
ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման նպատակով, ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի» համաձայն ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով գիտական կազմակերպությունները պետք է ՀՀ գիտության կոմիտե ներկայացնեն գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի նախագծեր:
Նշված ծրագրերով ՀՀ պետական բյուջեից ներկայումս ֆինանսավորվող կազմակերպությունները հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ գիտության կոմիտեի գիտության ոլորտի կառավարման միասնական էլեկտրոնային հարթակով (https://orgs.scs.am/) մինչև ս.թ. փետրվարի 24-ը, այնուհետև մինչև ս.թ. մարտի 3-ը ՀՀ գիտության կոմիտե ներկայացնեն առցանց hամակարգի «Վերջնական տարբերակից» տպված՝ ստորագրված և կնքված «Տիտղոսաթերթը»:
2024-2026 թվականների գիտական և գիտատեխնիկական գործունեության միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտը նույնպես անհրաժեշտ է https://orgs.scs.am առցանց հարթակով ներկայացնել մինչև 2023 թ. փետրվարի 24-ը՝ ժամը 18:00-ն, իսկ hամակարգից ներբեռնած հայտի ստորագրված և կնքված տարբերակը կոմիտե ներկայացնել մինչև 2023 թ. փետրվարի 28-ը՝ ժամը 18:00-ն։
Այն կազմակերպությունները, որոնք ընդգրկված չեն https://orgs.scs.am/ համակարգում, հայտերի ձևաչափերը կարող են ներբեռնել կոմիտեի կայքից (Նոր նախաձեռնությունների ներկայացման ձևաչափ և Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ծրագրի ֆինանսավորման հայտ) և կոմիտե ներկայացնել մինչև ս. թ. մարտի 3-ը:
Հայտերը ներկայացնելիս անհրաժեշտ է կցել նաև հայտ ներկայացնելու մասին կազմակերպության գիտական խորհրդի համապատասխան որոշումը (քաղվածք նիստի արձանագրությունից):