ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

17.03.2020

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի  մրցույթ:

Կոմիտեն 24 կամ 36 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրի 2-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաների իրականացման համար: Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր, ով ունի գիտական աստիճան և զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով՝ մրցույթի պայմաններում նշված որևէ կազմակերպությունում:

Մրցույթի հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2020 թ. մայիսի 15-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2020 թ. մայիսի 29-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ 210 140 (115) կամ, տեխնիկական հարցերով, 210 140 (108) հեռախոսահամարներով:

 

Մրցույթի հրավերի փաթեթը