Բնապահպանական միջազգային գիտաժողով՝ Աթենքում
Ս.թ. հոկտեմբերի 22-ից 23-ը Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը (ICED 2022):
Գիտաժողովը նվիրված է բնապահպանական դիզայնին առնչվող վերջին գիտական հետազոտություններին (կայուն զարգացում, աղտոտում, էներգիա, կլիմայի փոփոխություն և այլն):
Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով: Մասնակցության համար պահանջվող նյութը պետք է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 27-ը:
Գիտաժողովի մանրամասներին կարելի է ծանոթանալ https://iced.eap.gr/ կայքից և կից ներկայացվող նյութից: