Միկրոդրամաշնորհային մրցույթի հայտարարություն

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ) հայտարարել է նոր միկրոդրամաշնորհային մրցույթ՝ Հայաստանի ապագա էներգետիկ կարիքների բավարարման համար փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) ներուժի հետազոտության նպատակով:
Հետազոտությունները կարող են ընդգրկել փոքր միջուկային ռեակտորներին առնչվող հետևյալ թեմաները.
- միջուկային անվտանգություն, օբյեկտի պաշտպանություն կամ վթարային իրավիճակների հետևանքների կանխարգելում,
- նորմատիվ-իրավական փաստաթղթերի մշակում և լիցենզավորման գործընթաց,
- կադրերի պատրաստում և կրթական գործունեություն,
- ՓՄՌ-ների դերը Հայաստանի մաքուր էներգիայի համակարգում
- ՓՄՌ-ներում կիրառվող տեխնոլոգիաների ընտրություն ու գնահատում,
- ՓՄՌ-ների գործարկման տեղանքներին ներկայացվող պահանջներ և ռիսկերի նվազեցում:
Դրամաշնորհը տրվում է վերը նշված թեմաներով հայ մասնագետների կողմից կազմակերպվող և անցկացվող սեմինարների, հայկական լսարանի համար հրապարակումների և հայաստանյան բուհերի ուսանողների ներգրավմամբ կրթական միջոցառումների կամ հետազոտական ծրագրերի ֆինանսավորման նպատակով:
Ընդհանուր առմամբ տրամադրվելու է 3-6 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչև 10 000 ԱՄՆ դոլարի չափով: Դրամաշնորհների տևողությունը նախատեսված է մոտ 6 ամիս: Հայտերը գնահատվելու են ՄԳՏԿ անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված գիտական փորձաքննության հանձնաժողովի մշակած չափանիշներով:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2022 թ. մայիսի 31-ը ներառյալ կից ձևաչափով.
Դրամաշնորհի հայտի ձևը (անգլերեն)
Դրամաշնորհի հայտի գնահատման չափանիշները (անգլերեն)
Լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է դիմել ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային գրասենյակ՝ Համլետ Նավասարդյանին (հեռ.՝ +374 60 623 517, էլ. փոստ՝ navasardyan@istc.int)