COFUND MERIT չեխական նախագծի շրջանակներում հայտարարվել են առաջին մրցույթները

Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ ծրագրի COFUND MERIT չեխական նախագծի շրջանակներում հայտարարվել են առաջին մրցույթները։
Կենտրոնական Բոհեմիայի Հետազոտությունների, նորարարության և տեխնոլոգիայի մեջ գերազանցության համար շարժունակության ծրագիրը (MERIT) ներկայումս առաջարկում է 15 հետդոկտորական կրթաթոշակներ կենսատեխնոլոգիայի/կենսաբժշկության, լազերային տեխնոլոգիաների, տիեզերական տեխնոլոգիաների, կայուն էներգիայի/նյութերի և թվայնացման ու վերջինիս հարակից ոլորտներում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 3-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք անցնել ստորև նշված հղմամբ՝