«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2023» մրցույթին
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2023»-ի համար հայտերի ընդունումը՝ հրավիրելով ամբողջ աշխարհից համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտներին ներկայացնելու իրենց առաջարկները: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի ոգեշնչելու երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և աջակցություն նրանց հետազոտությունների, գիտական նախագծերի և նորարարական գաղափարների համար:
Ծրագրի նպատակն է աջակցել հիմնադրամի հետաքրքրություններին համապատասխանող ոլորտներում հետազտոտություններ իրականացնող ասպիրանտներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով կատարել առաջադեմ հետազոտություններ և հաջողությամբ ավարտել իրենց թեկնածուական թեզերը:
Այն ուսանողները, որոնք դեռ չեն ընտրել իրենց ապագա թեզի թեման, հնարավորություն կունենան այն ընտրել առաջարկվող ոլորտներում և սկսել աշխատել դրանց վրա՝ գիտական հանրության և Գիտական Ինկուբատորի առաջատար փորձագետների աջակցությամբ:
Ասպիրանտները կարող են դիմել Ասպիրանտների աջակցության ծրագրին, եթե նրանց հետազոտական նախագծերը կապված են հետևյալ ոլորտների հետ.
-
նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր,
-
այլընտրանքային ոչ էլեկտրոնային էներգիայի աղբյուրներ,
-
ջեռուցման և ջերմափոխանակման տեխնոլոգիաներ,
-
նեյրոգիտություն, զգայական փորձ, զգայական տեխնոլոգիաներ,
-
աերոզոլների մասին գիտություն և տեխնոլոգիաներ,
-
բուսաբանություն, ագրոնոմիա,
-
թունաբանական մեթոդոլոգիաներ,
-
կիրառական և փորձարարական ֆիզիկա,
-
արդյունաբերական և համակարգերի ճարտարագիտություն, էլեկտրոնային ճարտարագիտություն, նախատիպավորում,
-
մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալների գիտություն,
-
անալիտիկ քիմիա։
Ասպիրանտները, որոնք դեռ չեն ընտրել իրենց թեզի թեմաները, կարող են դիմել PhD Support Program 2023 ծրագրին, եթե իրենց հետազոտական նախագծերը համահունչ են հետևյալ ուղղություններին.
-
կենսաբանորեն և էկոլոգիապես համատեղելի կարգավորելի օպտիկական և մագնիսական նյութերի ուսումնասիրություն և մշակում,
-
խթանիչներին արձագանքող խելացի նյութերի նախագծում և արտադրություն, ներառյալ ջերմային արձագանքող, օպտիկական արձագանքող և բիոարձագանքող նյութեր,
-
տարբեր կիրառությունների համար բարակ թաղանթապատման նոր մեթոդների և նյութերի հետազոտություն և մշակում,
-
ջերմային, օպտիկական և էլեկտրական էներգիայի վերահսկման և կառավարման համար խելացի նյութերի մշակում,
-
էլեկտրամագնիսական դաշտերի ուժեղացված տեղայնացման համար ռադիոհաճախականության վրա հիմնված համակարգի նախագծում, օպտիմալացում և կիրառում,
-
էկոլոգիապես մաքուր կոմպոզիտային նյութերի սինթեզ, բնութագրում և կիրառման ուսումնասիրություն,
-
էրդյունավետ ջերմային փոխանցման և ջերմային էներգիայի պահպանման համար ֆազային փոփոխությամբ նյութերի օպտիմալացում և մշակում:
-
աերոզոլային դեղերի առաքման համակարգերի համար միկրոմասշտաբային աերոզոլների ստեղծման տեխնիկայի առաջխաղացում:
Հայտատուն պետք է լինի Հայաստանում կամ արտերկրում գիտահետազոտական հաստատությունում կամ համալսարանում ընդունված կամ սովորող ասպիրանտ կամ հայցորդ: Առաջարկվող հետազոտական նախագիծը պետք է համապատասխանի նախանշված գիտական ոլորտներին կամ ուղղություններին: Ասպիրանտները, որոնց թեզի թեման դեռ ընտրված չէ, պետք է առաջարկեն հետազոտական նախագիծ, որը համապատասխանում է այս ծրագրի առաջարկվող հետազոտական ուղղություններին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023թ․ օգոստոսի 20-ը (Երևանի ժամանակով 23:59):
Այլ մանրամասներ՝ այստեղ։