Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի 2023 թվականի միջազգային հայտերի ընդունումը մեկնարկել է
Մեկնարկել է «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորում» (Faculty Research Funding) ծրագրի միջազգային հայտերի ընդունումը։ Ծրագիրն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստան»-ի աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է տրամադրել ֆինանսական և համակարգային աջակցություն կիրառական հետազոտական նախագծերին, որոնք իրականացնում են առաջատար համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, նորարարական ստարտափների և ընկերությունների թիմերն ամբողջ աշխարհում։
Հետազոտական թիմերը կարող են ներկայացնել առաջարկներ հետևյալ առաջատար ոլորտներում՝
- նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր,
- այլընտրանքային ոչ էլեկտրոնային էներգիայի աղբյուրներ,
- ջեռուցման և ջերմափոխանակման տեխնոլոգիաներ,
- նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ,
- աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ,
- բուսաբանություն և ագրոնոմիա,
- թունաբանական մեթոդոլոգիաներ,
- կիրառական և փորձարարական ֆիզիկա,
- արդյունաբերական և համակարգերի ճարտարագիտություն, էլեկտրոնային ճարտարագիտություն, նախատիպավորում,
- մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալների գիտություն,
- անալիտիկ քիմիա։
Ծրագիրը բաց է այն հետազոտական թիմերի համար, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին․
- Բաղկացած են 3-5 անդամից, որոնք ներկայացնում են առաջատար գիտահետազոտական ինստիտուտներ, համալսարաններ, նորարարական ստարտափներ կամ ընկերություններ: Նախապատվությունը կտրվի այն թիմերին, որոնց կազմում ընդգրկված են երիտասարդ հետազոտողներ (առնվազն 1 ուսանող):
- Կներկայացնեն hետազոտական նախագիծ, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն և համապատասխանում է առաջնահերթ ուղղություններին:
Նախընտրական փուլը հաղթահարած թիմերը կհրավիրվեն հարցազրույցի՝ ներկայացնելու իրենց նախագիծը։
Հետազոտական նախագծերը կարող են ունենալ իրականացման տարբեր ժամկետներ և ֆինանսավորման պահանջներ: Կախված իրականացման տևողությունից՝ ֆինանսավորումը կարող է լինել 1․1 - 5․8 միլիոն դրամի սահմաններում (ներառյալ բոլոր հարկերը և պարտադիր վճարները):
Բացի այդ՝ ծրագիրը հարթակ է տրամադրում գործընկերային հարաբերություններ կառուցելու և կիրառական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման հնարավորությունների համար:
Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտի փորձառու մասնագետների ու մենթորների հետ։
Դիմելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝
- լրացրնել Առցանց հայտաձևը,
- պատրաստել և կցել թիմի բոլոր անդամների համապարփակ ինքնակենսագրականները,
- պատրաստել հետազոտական նախագծի առաջարկ՝ հետևելով Հավելված 1-ում նշված ուղեցույցներին,
- ներկայացնել աջակցության և հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտ(ներ)ի կողմից։ Ձևաթուղթը՝ այստեղ:
Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։ Հայտաձևը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google-ի օգտահաշիվ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. հուլիսի 30-ը՝ ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։
Մեծ թվով հայտեր ստանալու դեպքում, ցավոք, ծրագրում չընդգրկվող թեկնածուների հետ հետադարձ կապ չի լինի։
Դիմելուց առաջ անպայման է կարդալ սույն Գաղտնիության ծանուցումը։
Աղբյուր՝ eif.am