Տեղի կունենա «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը
17.09.2019
2019 թ. սեպտեմբերի 23-27-ը ք. Երևանում ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը կազմակերպում է «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը:
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: