ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

17.12.2021

Գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում Եվրոպական Միության «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին, ինչպես նաև միջազգային այլ ծրագրերին Հայաստանի Հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և բուհերի, ինչպես նաև վերջիններում ընդգրկված գիտական խմբերի և առանձին գիտնականների  մասնակցությունը խթանելու նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն հայտարարում է ՄՐՑՈՒՅԹ՝ գիտական, գիտատեխնիկական և գիտատեխնոլոգիական ծրագրերի իրականացմանն աջակցության կենտրոնի ստեղծման և պահպանման  համար: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ստեղծել գիտական, գիտատեխնիկական և գիտատեխնոլոգիական ծրագրերի իրականացմանն աջակցության կենտրոն, որը.

-     կհավաքագրի, կվերլուծի և հնարավոր շահառուների շրջանում կտարածի Եվրոպական Միության «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթների մասին տեղեկատվությունը,

-     հայտատուներին և ծրագրի հնարավոր շահառուներին կմատուցի խորհրդատվական ծառայություններ՝ Եվրոպական Միության «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթներին մասնակցության կարգի և ժամկետների վերաբերյալ,

-     կհամակարգի Եվրոպական Միության «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի թեմատիկ ուղղություններով նշանակված ազգային կոնտակտային անձանց աշխատանքը, 

-     կմշակի միջազգային ասպարեզում գործող դրամաշնորհային այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվական բազա:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ գիտության կոմիտե մինչև 2022 թվականի հունվարի 5-ը:

 

Գիտական, գիտատեխնիկական և գիտատեխնոլոգիական ծրագրերի աջակցման կենտրոնի ստեղծման և պահպանման հայտի ձևը: