Հերթական հանդիպումը՝ Տնտեսագիտականում

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիպեց բուհի գիտական խորհրդի անդամների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Ս. Հարությունյանը ներկայացրեց ԳՊԿ գործունեությունը: Նա անդրադարձավ կոմիտեի կողմից մշակված իրավական ակտերին, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման ձեւերին ու սկզբունքներին, պատասխանեց ներկաների հարցերին:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին