Գործարկվել է Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի կայքը
Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (կարճ՝ ԳՆԳԱԿ) գործարկել է https://sipac.am/ կայքը, որը Հայաստանի գիտական հանրության համար առավել հարմարավետ կդարձնի գիտության և նորարարությունների ոլորտներում միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների Եվրոպական Միության շրջանակային նոր ծրագրի վերաբերյալ տեղեկատվության ստացումը:
Հիշեցնենք, որ կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերին ՀՀ գիտական կազմակերպությունների, բուհերի և առանձին գիտնականների ու գիտական խմբերի մասնակցության ակտիվացմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ ծրագրերի մասին համապատասխան տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և խորհրդատվության տրամադրման միջոցով, ինչպես նաև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների Եվրոպական Միության շրջանակային նոր ծրագրին ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի մասնակցությանն աջակցությունը, ծրագրի ազգային կոնտակտային անձանց գործունեության համակարգումը, տեղեկատվական միջոցառումների կազմակերպումը և խորհրդատվությունների անցկացումը: