«DARMASISWA». կրթաթոշակային ծրագիր՝ Ինդոնեզիայում

Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է գիտական աստիճան չտրամադրող ուսումնական մեկամյա «DARMASISWA» կրթաթոշակային ծրագիրը՝ 2024-2025 ուսումնական տարվա համար:
Ծրագիրը կազմակերպում են Ինդոնեզիայի կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունը, ֆինանսների նախարարությունը և արտաքին գործերի նախարարությունը։
«DARMASISWA» կրթաթոշակը նպատակ ունի մեծացնել և զարգացնել հետաքրքրությունը միջազգային ուսանողների շրջանում ինդոնեզերենի և ինդոնեզական մշակույթի նկատմամբ, ինչպես նաև ապահովել ազգերի միջև ավելի ամուր մշակութային կապեր:
Ծրագրի մանրամասները հասանելի են այս տեղեկագրում, ինչպես նաև ծրագրի պաշտոնական կայքում՝ https://darmasiswa.kemdikbud.go.id/