ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքներին մասնակցությամբ հետաքրքրված կազմակերպությունների

18.04.2022

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է  2022-2023 թթ. ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքների ծրագիրը: Ծրագրում ներառված են 13 նոր՝ 2022-ին մեկնարկելիք գիտահետազոտական աշխատանքներ, որոնց իրականացման նպատակով կազմակերպվող մրցույթներին կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության կազմակերպությունները:

 

Նշված մրցույթների անցկացման մասին հայտարարությունները տեղադրվելու են ԵՏՀ ինտերնետային կայքի «Торги» բաժնում ( հղումը՝ https://eec.eaeunion.org/comission/auctions/ ):

 

Ուշադրություն. 2022-2023 թթ. ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքների ծրագրով նախատեսված նոր աշխատանքներից մեկի համար մրցույթն արդեն հայտարարվել է (հղումը՝ https://eec.eaeunion.org/upload/iblock/b5c/K_993.pdf): Թեման գյուղատնտեսության ոլորտից է, հայտերն ընդունվում են մինչև 2022 թ. մայիսի 11-ը: