Ի գիտություն ուսանողների

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագիրը: Ծրագրի նպատակն է ուսանողներին աջակցել մասնագիտական զբաղվածություն ունենալու հարցում:
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բուհերի 3-րդ կուրսի ուսանողները, որոնք հնարավորություն կունենան ստանալ մինչև 80% վարձավճարի փոխհատուցում և 44 ժամ տևողությամբ կրթական կուրսեր՝ ծրագրի մասնակից ընկերությունների թոփ մենեջերների կողմից, ինչպես նաև կազմակերպության ներսում յուրացնել գործառնական հմտություններ և ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում ստանալ հիմնական աշխատանք:
Նախատեսվում է ընդգրկել մինչև 70 ուսանողի:
Մանրամասների համար կարող եք այցելել «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի կայք՝ https://apagafoundation.am/news/1-2025