Գիտաժողով ՀՑԹԻ-ում. «Երեխաներն ու ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո»

2023 թ. մայիսի 13-15-ը տեղի ունեցավ «Երեխաներն ու ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո» [Children and Nation: Forcible Child Transfer and Genocide Convention Through Historical and Contemporary Lenses] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում էին ցեղասպանագիտության և հարակից ոլորտների ավելի քան քսան մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Իսպանիայից:
Որոշվել է գիտաժողովի զեկուցողների մասնակցությամբ ստեղծել հատուկ հետազոտական խումբ, որը պետք է շարունակաբար զբաղվի զանգվածային բռնությունների ընթացքում երեխաների հետ կապված տարբեր հարցերի ուսումնասիրությամբ, ունենա տարեկան հանդիպում-քննարկումներ, նաև՝ կազմակերպի միջազգային գիտաժողովներ: Հետազոտական խմբի գլխավոր կենտրոնը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Մանրամասները՝ ՀՑԹԻ կայքից