ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» մրցույթ

18.05.2023

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել 1988 թ. հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներն ու հայցորդները՝ գիտական ղեկավարների հետ համատեղ: Ասպիրանտը կարող է դիմել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով, իսկ հայցորդը՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ» և «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառների մասնագիտություններով։

Կախված նրանից, թե ուսումնառության որերորդ տարում է գտնվում ասպիրանտը կամ հայցորդը՝ նա կարող է դիմել երեք ենթածրագրով՝ 36, 24 և 12 ամիս տևողությամբ: Երկրորդ և երրորդ ենթածրագրերին դիմելու դեպքում պահանջվում է անգլերենի իմացության որոշակի մակարդակ, երրորդի դեպքում՝ նաև որոշակի չափանիշների բավարարող գիտական  հոդվածների առկայություն:

Թեմայի 12-ամսյա ֆինանսավորման առավելագույն ծավալը 3 միլիոն 200 հազար ՀՀ դրամ է, որի շրջանակներում ասպիրանտների ու հայցորդների աշխատանքի ամսական վարձատրության չափը սահմանված է մինչև 150 հազար ՀՀ դրամ: Վարձատրվելու է նաև գիտական ղեկավարը՝ 12 ամսվա կտրվածքով՝ մինչև 600 հազար ՀՀ դրամ: Մնացած գումարը կարող է ուղղվել հետազոտությունների ընթացքում օգտագործվող գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը կամ արտերկրում գիտական միջոցառումներին մասնակցությանը:

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց ռեժիմով՝ Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am), մինչև 202թ. օգոստոսի 8-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին): Պահանջվող փաստաթղթերի առձեռն ներկայացման վերջնաժամկետը 2023թ. օգոստոսի 15-ն է:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-21-01-40 (*113, *116) կամ տեխնիկական հարցերով` 010-210-140 (*108):

Մրցույթի հրավերի փաթեթը

 

 

Ուշադրություն. հայտերի ընդունման համար  https://grants.scs.am  համակարգը հասանելի կլինի հունիսի 20-ից: