ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2023» ՄՐՑՈՒՅԹԸ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման առցանց համակարգով (https://grants.scs.am)` մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից (հեռախոս՝ +37410 210 140 (*113; *116), էլեկտրոնային փոստ՝ support@scs.am):
Ուշադրություն. հայտերի ընդունման համար https://grants.scs.am համակարգը հասանելի կլինի հունիսի 20-ից: