Մրցույթ՝ գիտական սարքերի/սարքավորումների ձեռք բերման նպատակով
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռք բերման նպատակով՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. օգոստոսի 12-ի N 1028-Ա/2 հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգի»:
Մրցույթի հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք.Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով (info@scs.am):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացմանն աջակցության բաժնից (հեռախոս՝ 010-210-140 (*113) / 043-496-364):
Ուշադրություն. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 16-ի N 958-Ա/2 հրամանով Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի «Հիմնավորում» բաժինը լրացվել է նոր՝ «Կազմակերպության հագեցվածության աստիճանը տվյալ բնագավառ(ներ)ի այլ սարքավորումներով» մասով: