ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղեկատվական միջոցառում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրին

18.08.2023

Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ կազմակերպում է Եվրամիության գիտահետազոտական «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում։

Այն տեղի կունենա սեպտեմբերի 8-ին` ժամը 10։00-14։00-ն, ՀՀ ԳԱԱ նախագահության գիտաժողովների դահլիճում (ք. Երևան 0019, Բաղրամյան 24, 2-րդ հարկ):

Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝

1. NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում ՀԵ համար նախապատրաստվող նախագծերի փորձագիտական վերստուգման հնարավորութունը և ՀԵ բրոքերային միջոցառումներին մասնակցելու գործուղման դրամաշնորհները,

2․ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ընդհանուր բնութագիրը և մասնակցության պայմանները,

3․ Widening ենթածրագրի մոտակա մրցույթները (Twinning, Excellence Hub, ERA Chair և այլն),

4․ «Հորիզոն Եվրոպա»-ի թեմատիկ ուղղություններով առաջիկա մրցույթները,

5․ Funding and Tenders Portal-ից օգտվելու հիմնական քայլերը, գործընկերների որոնումը,

6․ Ինչպես գրել հաջող նախագծեր:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 17։00-ն, հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/2zxCvaVoN5PTg5J36

Միջոցառման օրակարգը կուղարկվի գրանցված մասնակիցներին։

Լրացուցիչ տեղեկություններին համար՝
info@sipac.am 
060 623 542, 010525432