ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ներկայացրե՛ք Ձեր հետազոտությունը «Science is Wonderful 2024» միջոցառմանը

18.09.2023

2024 թվականի ապրիլի 25-ից 26-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կկայանա «Science is Wonderful! 2024» միջոցառումը, որի նպատակն է ներկայացնել գիտության, հետազոտությունների և նորարարության աշխարհը հասարակության լայն շրջանակներին:

2015 թվականին մեկնարկած ամենամյա միջոցառման շրջանակներում գիտափորձերի, գիտական ցուցադրությունների և խաղերի միջոցով ինտերակտիվ կերպով ցուցադրվում են «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի հետազոտական նախագծերը և նորարարությունները: Միջոցառումը դարձել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելի կարևորագույն իրադարձություններից մեկը, որի միջոցով լուսաբանվում են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող հետազոտությունները՝ ցուցադրելով «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ»  ծրագրի շրջանակներում հետազոտողների աշխատանքի ազդեցությունը քաղաքացիների առօրյա կյանքի վրա:

«Science is Wonderful 2024» միջոցառման մասնակցության հայտ կարող են ներկայացնել «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի կրթաթոշակառուները և շրջանավարտները:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել միջոցառման կայքէջը՝ https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/news/showcase-your-research-at-science-is-wonderful-2024   

Միջոցառմանը մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է  մինչև 2023 թվականի հոկտեմբերի 16-ը լրացնել համապատասխան դիմումի ձևը (https://ec.europa.eu/eusurvey/runner/ScienceisWonderfulFair2024):

Հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել EAC-MSCA-SIW@ec.europa.eu էլեկտրոնային հասցեին: