Բյուջետային հայտերի քննարկմանը մասնակցելու հրավեր

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն քաղհասարակության շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու 2026-2028թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2026թ. բյուջետային ֆինանսավորման հայտերի քննարկմանը:
Քննարկումը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22):
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է public@hesc.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը: Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2025-2027թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2025թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով, մինչև քննարկման օրը։
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել կոմիտեի հանրային կապերի և տեղեկատվության բաժին՝ 010 300109 (840)։