Ֆինանսատնտեսական ոլորտի հետազոտության հնարավորություն՝ Ճապոնիայում
Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը հայտարարում է Քաղաքականության հետազոտական ինստիտուտի (Policy Research Institute) "Visiting Scholar" ծրագրին դիմելու համար մրցույթի անցկացման մասին: Ծրագիրը ֆինանսատնտեսական ոլորտի հետ առնչություն ունեցող, ցանկացած ազգության հետազոտողին կամ պետական պաշտոնյային հնարավորություն է տալիս ս.թ. հուլիսից մինչև 2024 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում երեք ամսով հետազոտություն իրականացնել ինստիտուտում:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալ, ինչպես նաև հայտի ձևը ներբեռնել կարող եք Քաղաքականության հետազոտական ինստիտուտի կայքից՝ http://bit.ly/3korCSm հղումով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 1-ն է։ Ընտրության արդյունքների վերաբերյալ ինստիտուտը մինչև ս.թ. փետրվարի կեսերը կտեղեկացնի թեկնածուներին:
Հետաքրքրված անձինք պետք է անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկեն koryu@mof.go.jp էլեկտրոնային հասցեին:
Ծրագրին դիմելու դեպքում խնդրում ենք այդ մասին նաև տեղեկացնել Գիտության կոմիտե՝ pr.scs@scs.am էլ. հասցեով: