Ուշադրություն
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված և կարևորելով հանրային առողջությունը՝ խնդրում ենք ՀՀ գիտության կոմիտե այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Կոմիտե ուղղված գրությունները խնդրում ենք ներկայացնել info@scs.am պաշտոնական էլեկտրոնային հասցեով:
Ձեր դիմումները, հարցումներն ու բողոքները կարող եք ուղարկել նաև անմիջապես կոմիտեի պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով:
Լրացուցիչ հարցերի ու խորհրդատվության համար առաջարկում ենք օգտվել կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կոնտակտային տվյալներից:
Առո՛ղջ եղեք:
ՀՀ գիտության կոմիտե