Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա համար կրթաթոշակների մրցույթ
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2024-2025 ուստարվա համար կրթաթոշակների մրցույթ:
Կրթաթոշակները միտված են խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից առանձնացված նախընտրելի մասնագիտություններով (https://aef.am/university/):
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը):
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշն առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ։
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել ՀԿՀ կայք (https://aef.am/), գրել հետևյալ էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։