Ի գիտություն
ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում կամ բուհերում 2021 թ. ընթացքում գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթին մասնակցելու նպատակով կազմակերպությունները կարող են հայտեր ներկայացնել մինչև 2020 թ. հուլիսի 31-ը ներառյալ:
Մրցույթները կկայանան ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հունիսի 17-ի N 19-Ա/Ք հրամանով հաստատված հետևյալ կարգերի համաձայն`
Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգ,
Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգ:
Մրցույթի հայտի ձևերը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`
Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի ձև,
Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի ձև: