Ի գիտություն

Եվրոպական Հանձնաժողովը և Եվրոպական հետազոտությունների գործադիր գործակալությունը 2023 թվականի հունիսի 14-ին կազմակերպում են առցանց տեղեկատվական միջոցառում նվիրված ԵՄ «Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի ծրագրի (MSCA) Դոկտորական ցանցերի 2023 թ․ մրցույթին։
MSCA Դոկտորական ցանցերի մասին առցանց տեղեկատվական միջոցառման նպատակն է բոլոր պոտենցիալ դիմորդներին ծանոթացնել Դոկտորական ցանցերի 2023 թ․ հայտարարված մրցույթի պայմաններին և խրախուսել դիմորդներին նախագծերի առաջարկներ ներկայացնել Արդյունաբերական դոկտորական ցանցերի և Համատեղ դոկտորական ցանցերի մրցույթներին։
Մանրամասների և գրանցման համար հղումը՝ https://europa.eu/!chv87p