Ի գիտություն
2019 թ. սեպտեմբերի 25-26-ը Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արևելյան գործընկերության էլեկտրոնային ենթակառուցվածքներին նվիրված 4-րդ EaPEC 2019 գիտաժողովը` «Կապը մշակույթի հետ» կարգախոսով:
Գիտաժողովի նպատակն է Արևելյան գործընկերության տարածաշրջանի և ԵՄ անդամ պետություններում «բաց գիտությանը» ուղղված էլեկտրոնային ենթակառուցվածքների զարգացումը: Նախատեսվում են ինտերակտիվ քննարկումներ գիտահետազոտական տարբեր բնագավառներում` ֆիզիկա, սեյսմոլոգիա, ռոբոտաշինություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, էկոլոգիա և այլն, տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ:
Գիտաժողովի հայաստանյան կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը (ASNET-AM):
Միջոցառման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ https://www.eapconference.org/eapec-2019 հղումով: