ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային գիտաժողով Բյուրականի աստղադիտարանում՝ նվիրված Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակին

19.09.2023
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում նշվում է որպես աստղագիտության օր:
Սեպտեմբերի 18-ին Բյուրականում մեկնարկեց գիտնականի 115-ամյակին նվիրված «Անկայուն երևույթները Տիեզերքում» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են մասնագետներ և ուսանողներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։
Գիտաժողովը կազմակերպվել է Բյուրականի աստղադիտարանի կողմից՝ Հայկական աստղագիտական ընկերության, Հայկական վիրտուալ աստղադիտարանի և Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ:
Գիտաժողովը կանցկացվի մինչև սեպտեմբերի 21-ը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝
o Ակտիվ Արեգակ և Արեգակնային համակարգ.
o Անկայուն երևույթներ աստղերի և միգամածությունների աշխարհներում.
o Ակտիվ գալակտիկական միջուկներ և աստղառաջացման բռնկումով գալակտիկաներ.
o Գալակտիկաների խմբեր և կույտեր.
o Դիտողական և տեսական տիեզերաբանություն.
o Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ: