Մրցույթների արդյունքները հայտնի են
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. հոկտեմբերի 17-ի N 1449-Ա/2 և N 1450-Ա/2 հրամաններով հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպված «Գիտական խմբերի մեկնարկի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» և «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկերը:
Մրցույթները հայտարարվել էին 2020 թ. հուլիսի 17-ին: Թեմաների ֆինանսավորումը նախատեսված է սկսել 2020 թ. հոկտեմբերից:
ՀՀ գիտության կոմիտեն շնորհավորում է մրցույթների հաղթողներին և մաղթում արդյունավետ աշխատանք: