Հնարավորություններ հայաստանյան գիտնականների համար՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում
Լատվիայի Փայտի քիմիայի պետական ինստիտուտը փնտրում է հետդոկտորական թեկնածուների Մարի Սկլոդովսկա-Կյուրի հետդոկտորական կրթաթոշակներ 2024թ․ մրցույթին դիմելու նպատակով /MSCA PF 2024/։
Ինստիտուտի առաքելությունն է գիտահեն, էկոլոգիապես մաքուր և քիչ քանակի թափոններ արտադրող տեխնոլոգիաների զարգացումը՝ փայտից և կենսազանգվածի այլ տեսակներից մրցունակ նյութեր և ապրանքներ ստանալու համար:
Նախատեսվում են առցանց հանդիպումներ պոտենցյալ դիմորդների ու ինստիտուտի գիտական ղեկավարների և խորհրդատուների հետ։
Գերմանական Petanux ընկերությունն էլ, որ արհեստական ինտելեկտի լուծումներ է առաջարկում տարբեր ոլորտներում, հետաքրքրված է HORIZON-CL4-2024-DIGITAL-EMERGING-01 մրցույթով և փնտրում է գործընկերների։
Իսկ Մարի Սկլոդովսկա-Կյուրի COFUND ծրագրի SEED միջոլորտային դոկտորական վերապատրաստման միջազգային նախագիծը առաջարկում է լիովին ֆինանսավորվող 40 հաստիքներ ասպիրանտների համար (ESR/PhD):
SEED թեմաների ցանկը դասակարգված են հինգ ոլորտում՝
- Էներգիա
Դիմելու գործընթացը ամբողջությամբ առցանց է, պետք է ներկայացվեն հետևյալ կայքի միջոցով՝ Application for SEED PhD thesis։
Ընդունելությունը բաց է մինչև հունվարի 31-ը։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ։ Դիմելու ընթացակարգի մանրամասների համար կարող եք ծանոթանալ Դիմորդի ուղեցույցին։