ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

2025թ․ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում նախատեսվող նոր բրոքերային միջոցառումներ

19.12.2024

Ինչպես տեղեկանում են ԳՆԳԱԿ հիմնադրամի կայքից, հրապարակվել են 2025թ․ նախատեսված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի նոր բրոքերային միջոցառումներ՝

Սնունդ, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և մաքուր միջավայր՝ առողջ կյանքի համար – 2025թ. փետրվարի 13 – Լյուբլյանա, Սլովենիա

Բրոքերային միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ներկայացնել իրենց նախագծերը և հաստատել կապեր սննդի, կենսատնտեսության, բնական ռեսուրսների, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտների գիտնականների և գիտահետազոտական հաստատությունների հետ: Մասնակիցները կունենան նաև հնարավորություն կազմելու կոնսորցիումներ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և այլ եվրոպական ծրագրերի առաջիկա միջազգային մրցույթներին դիմելու համար: «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում միջոցառումը կանդրադառնա մասնավորապես Բաղադրիչ III-ին՝  Եվրոպական նորարարության խորհրդին (EIC), ԵՄ առաքելություններին (EU Missions) և Բաղադրիչ II-ին՝ կլաստեր 6-ին՝ Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

«Մաքուր ավիացիա» նախաձեռնության «PITCH-ATHLON: Pitch & Connect» միջոցառում – 2025 թ. փետրվարի 13 – Բրյուսել, Բելգիա

«Մաքուր ավիացիա» նախաձեռնությունը կազմակերպում է «PITCH-ATHLON» միջոցառումը՝ նախատեսված իր 3-րդ մրցույթով հետաքրքրված կազմակերպությունների համար, որը կմեկնարկի 2025 թվականի փետրվարին: Մրցույթի շրջանակներում կտրամադրվի մինչև 380 միլիոն եվրո ԵՄ ֆինանսավորում՝ աջակցելու ավիացիայի դեկարբոնիզացման նորարարական նախագծերին: Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ներկայացնելու իրենց նորարարական գաղափարները և հաստատելու նոր համագործակցություններ՝ նախաձեռնության 3-րդ մրցույթին դիմելու համար: Միջոցառմանը փիթչինգի մասնակիցների ֆիզիկական ներկայությունը պարտադիր է:

Հաջող հետազոտություն և նորարարություն Եվրոպայում 2025. եվրոպական 12-րդ բորքերային միջոցառում – 2025թ. մարտի 6-7 – Դյուսելդորֆ, Գերմանիա

Հետազոտական և նորարարական այս 12-րդ համաժողովը նպատակ ունի մեկտեղել գիտնականեերի և ձեռնարկատերերի ամբողջ Եվրոպայից՝ հաստատելու նոր համագործակցություններ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մրցույթներին դիմելու համար: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել նորարարկան գաղափարներ և կիսվել իրենց փորձով տարբեր թեմատիկ կլաստերների շուրջ, ինչպիսիք են առողջապահությունը, ստեղծարարական արդյունաբերությունները, թվային և արդյունաբերական տեխնոլոգիաները, էներգետիկան և շարժունակությունը, պարենը, կենսատնտեսությունը, բնական ռեսուրսները, գյուղատնտեսությունն ու շրջակա միջավայրը, և նորարարական գնումները (PCP/PPI): Միջոցառմանը կարող են մասնակցել համալսարանների, հետազոտական ինստիտուտների և ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար խնդրում ենք այցելել ԳՆԳԱԿ հիմնադրամի կայք։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Միջոցառումներին գրանցված հայաստանյան մասնակիցները կարող են դիմել ԳՆԳԱԿ հիմնադրամ՝ ճանապարհորդական դրամաշնորհ ստանալու համար. NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհ: