ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տարեվերջյան ասուլիսի լուսաբանման հրավեր

19.12.2023

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, գրադարան) տեղի կունենա նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը:

Բանախոսները կամփոփեն 2023 թվականը՝ անդրադառնալով տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝

   - Ակադեմիական քաղաքի նախագիծ

   - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր

   - Գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացում

   - Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի հռչակում

   - 100 գաղափար Հայաստանի համար մրցույթ

   - Երիտասարդական կենտրոնների ստեղծում

   - Արտերկրում հայագիտական կենտրոնների ստեղծում և զարգացում

Մամուլի ասուլիսը լուսաբանել ցանկացող լրագրողները ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով: