ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտության կոմիտեն տեղեկացնում է

28.08.2018

ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի օգոստոսի 20-ի N 1010-Ա/2 հրամանի համաձայն` ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից կազմակերպված Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2018 թվականի մրցույթի հաղթողների ցուցակում (հաստատված է ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի հունիսի 6-ի N 568-Ա/2 հրամանով) կատարվել է փոփոխություն: Արդյունքում՝ ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի և Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի մասնակցությունը ծրագրին:  

Փոփոխության համար հիմք են հանդիսացել Ռ. Աղուզումցյանի և Հ. Ավանեսյանի 2018 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահին ուղղված դիմումները, որոնցում նշված է, որ զրպարտելու մեղադրանքով հայց են ներկայացրել դատարան և, մինչև դատարանի որոշումն ընդունելը, ցանկանում են դադարեցնել իրենց մասնակցությունը վերոնշյալ ծրագրին:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն, վերը նշված հարցին կանդրադառնա դատական գործընթացների ավարտից հետո:

Գիտության կոմիտե