ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության ծրագիրը մշակման փուլում է

01.02.2010

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հունվարի 29-ին  Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային  ծրագրի  մշակման  աշխատանքային խմբի երրորդ նիստին:

 

Նիստի ընթացքում քննարկվել են մինչեւ 2020 թ. ինովացիոն համագործակցության ծրագրի վերաբերյալ փաստաթղթեր՝  նորմատիվ-իրավական դաշտի, ծրագրի կազմման տեխնիկական առաջադրանքի եւ կառուցվածքի վերաբերյալ:

 

Նշված փաստաթղթերը դեռեւս մշակման փուլում են եւ վերջնական ձեւակերպումը պետք է ստանան  աշխատանքային խմբի 4-րդ նիստի ժամանակ, որը նախատեսվում է անցկացնել  մարտի 18-19-ը Բելառուսում:

 

ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային  ծրագրի  մշակման  աշխատանքային խմբի 5-րդ նիստը նախատեսվում է անցկացնել  Երեւանում, մայիսին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին