ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի է ունեցել ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

15.07.2016

 

Հուլիսի 14-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի N 199-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը:

Նիստի օրակարգում էին ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նախագահի տեղակալի ընտրության, խորհրդի քարտուղարի նշանակման և քարտուղարության գործունեության կազմակերպման, խորհրդի ենթահանձնաժողովների ձևավորման, ինչպես նաև` երկակի նշանակության հետազոտություններ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի վերաբերյալ հարցերը:

Նիստի ընթացքում որոշվեց մինչև օգոստոսի 20-ը մշակել երկակի նշանակության հետազոտություններ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հրավերի նախագիծ:

ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նախագահի տեղակալ ընտրվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դ. Փախչանյանը, իսկ խորհրդի քարտուղար նշանակվեց Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության պետը:

 

Գիտության պետական կոմիտե