ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սահմանվել է Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ

17.04.2009

Ապրիլի 16-ին ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու մասին: Հրամանագրով սահմանվում է, որ, 2010 թվականից սկսած, մրցանակը կշնորհվի երկու տարին մեկ անգամ՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար՝ անկախ գիտնականի քաղաքացիությունից:

 

Հրամանագրում նշվում է նաեւ, որ ՀՀ կառավարությունը ստեղծելու է երեք տարի ժամկետով, ինը հոգուց բաղկացած հանձնաժողով՝ մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման եւ մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, եւ հաստատելու է հանձնաժողովի գործունեության կարգը: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաեւ օտարերկրյա գիտնականներ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին