ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեում ավարտվեցին քննարկումները

28.02.2019
image descriptionimage descriptionimage descriptionimage description

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում ավարտվեց ՀՀ գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքների և չափանիշների սահմանման վերաբերյալ քննարկումների առաջին փուլը:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն նախագծի վերաբերյալ փետրվարի 21-ից քննարկումներ էր կազմակերպել: Փետրվարի 28-ին ամփոփվեցին նախկին երկու հանդիպումների ընթացքում հնչած տեսակետները:

Ընդհանուր առմամբ քննարկումները լայն արձագանք են գտել գիտական հանրության շրջանակներում, անցնել են բազմամարդ ու ակտիվ:

Բոլոր 3 հանդիպումների ընթացքում մանրամասն ներկայացվել է նախագիծը՝ անդրադարձել են դրույթներից յուրաքանչյուրին, գնահատման չափանիշներին, ֆինանսավորման սկզբունքներին և հատկացվող չափաբաժինների բաշխմանը: Կոմիտեի ներկայացուցիչները մշտապես կոչ են արել լինել առավել ակտիվ, հանդես գալ առաջարկներով, հատկապես՝ գրավոր:

 Հիշեցնենք, որ նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`  http://scs.am/files/naghagits-ardyunavetutyun.pdf: Առաջարկությունները կարող եք ուղարկել info@scs.am էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 210-140 (122) համարով, աշխատանքային օրերին,  ժամը 14.00-17.00: