ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բելգիայում տեղի կունենա Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ ծրագրի վարպետության դաս

20.02.2024

2024թ․ մայիսի 30-31-ին Բելգիայում՝ UCLouvain համալսարանում, տեղի կունենա Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (ՄՍԿԳ) ծրագրի վարպետության դաս։

Վարպետության դասը նախատեսված է այն հետդոկտորական թեկնածուների համար, որոնք մտադիր են դիմել Հորիզոն Եվրոպա ծրագրի ՄՍԿԳ հետդոկտորական կրթաթոշակին (MSCA HORIZON-MSCA-2024-PF)` հյուրընկալվելով վերոնշյալ համալսարան։ Վարպետության դասի նպատակն է՝

   - օգնել դիմորդներին ավելի մրցունակ դարձնել իրենց նախագծի առաջարկը,

   - հնարավորություն տալ նրանց մոտիկից ծանոթանալու համալսարանին՝ միաժամանակ տրամադրելով խորհրդատվություն նախագծի առաջարկ գրելու վերաբերյալ։

Հետաքրքրված թեկնածուները կարող են մինչև 2024 թվականի ապրիլի 19-ը ուղարկել իրենց ինքնակենսագրականները և UCLouvain համալսարանից իրենց ղեկավարի անունը Սառա Ուիլմեթին հետևյալ էլ․ հասցեով՝ sara.wilmet@uclouvain.be:

Ընտրված թեկնածուները կստանան հաստատող նամակ UCLouvain համալսարանի հետազոտությունների վարչության կողմից։

Այլ մանրամասներ՝ https://uclouvain.be/en/research/msca-european-pf.html