Վեբինարներ՝ MSCA PF 2023 մրցույթին դիմելու համար

EURAXESS Worldwide նախաձեռնության շրջանակներում 2023 թ․ մայիսի վերջին կազմակերպվելու են վեբինարներ, որոնց մասնակցելու են ԵՄ «Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի հետդոկտորական կրթաթոշակների 2023 թ․ մրցույթին (MSCA PF 2023) դիմելու պատրաստվող առաջատար գիտնականներ ողջ աշխարհից։
Վեբինարների նպատակն է կապ ստեղծել գիտնականների և MSCA PF 2023 մրցույթի շրջանակում նրանց հյուրընկալելու պատրաստ կազմակերպությունների միջև։ Յուրաքանչյուր երկրից վեբինարին կարող են մասնակցել 5 կազմակերպություններ, որոնց կտրվի 5 րոպե ժամանակ անգլերենով գիտնականերին կազմակերպությանը և հյուրընկալման հնարավորություններին ծանոթացնելու համար։
Վեբինարներին մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է լրացնեն կցված ֆայլը անգլերենով և մինչև ս․թ․ ապրիլի 27-ը ուղարկեն Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (էլ. փոստ՝ anahit.khachikyan@sipac.am։
Մարի Սկլոդովսկա-Կյուրի հետդոկտորական կրթաթոշակ ստանալու համար շահագրգիռ գիտնականները դիմում են ներկայացնում հյուրընկալող կազմակերպության հետ միասին, որը կարող է լինել համալսարան, հետազոտական հաստատություն, ՓՄՁ կամ այլ կազմակերպություն՝ հիմնված ԵՄ անդամ կամ «Հորիզոն Եվրոպա»-ին ասոցացված երկրում: Հյուրընկալող կազմակերպությունը հանդիսանում է ծրագրի շահառուն և ստանում է ֆինանսավորում:
Բոլոր գիտակարգերը բաց են կրթաթոշակների համար։
Մանրամասներ`