ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում կանցկացվի երկու նոր բրոքերային միջոցառում

20.03.2024

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կանցկացվի երկու նոր բրոքերային միջոցառում՝

    - Circular Bio-Based Europe՝ տեղեկատվական միջոցառում համատեղ նախաձեռնությամբ, 2024թ. ապրիլի 23, Բրյուսել, Բելգիա

Տեղեկատվական միջոցառման ընթացքում կներակայացվեն CBE JU 2024թ․ մրցույթի համար նախատեսված նախագծի առաջարկների պատրաստման ընթացակարգերը, մասնավորապես՝ հայտադիմումների ներկայացման մանրամասները, գնահատման չափանիշները և նախագծերի կառավարման կանոնակարգերը: Մասնակիցներին կտրամադրվի հաջող նախագծի առաջարկներ գրելու ուղեցույց, ինչպես նաև հնարավորություն կտրվի հաստատելու գործընկերային կապեր մրցույթով հետաքրքրված այլ մասակիցների հետ: Օրակարգում ներառված են տեղեկատվական սեսիաներ, որոնք կվարեն ոլորտի փորձագետներ, և ընդգրկված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կենսաբանական նորարարությունը և մրցույթների ընտրման առաջնահերթությունների չափանիշները։

Գրանցումը բաց է մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը՝ ժամը 17։00-ն։ (ԿԵԺ)։

Մանրամասեր՝ https://www.cbe.europa.eu/infoday24 

   - INDTech կոնֆերանս արդյունաբերական տեխնոլոգիաների վերաբերյալ, 2024թ․ հունիսի 3-5, Նամյուր, Բելգիա

Արդյունաբերական տեխնոլոգիաներին նվիրված INDTech կոնֆերանսը նախատեսված է հետազոտական կազմակերպությունների, արդյունաբերության, ՓՄՁ-ների և ոլորտի քաղաքականություն մշակող շահագրգիռ կողմերի համար՝ ուսումնասիրելու արդյունաբերական տեխնոլոգիաների վերջին զարգացումները: Սեսիաների ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի խորացնել գիտելիքները տնտեսական անվտանգության, արհեստական ինտելեկտի, նյութագիտության և կիբերանվտանգության վերաբերյալ:

Մանրամասներ՝ https://indtech2024.eu/ 

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: