Հանրային քննարկում
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու կոմիտեի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի հանրային քննարկմանը:
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 27-ը ներառյալ public@hesc.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը: Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ 010 210 140 (109)։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2025-2027թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2025թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով, մինչև քննարկման օրը։
Քննարկումը տեղի կունենա ս.թ. մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22):