ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

20.04.2021

ՀՀ գիտության կոմիտեի կողմից իրականացվող ընթացիկ նախագծի շրջանակներում ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններն ստացել են Elsevier ընկերության Science Direct և Scopus շտեմարաններ անվճար փորձնական մուտքի հնարավորություն՝ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Science Direct շտեմարանը պարունակում է աշխարհի առաջատար գիտական ամսագրերում տպագրված հոդվածների  ամբողջական տեքստեր, ինչպես նաև Elsevier-ի կողմից հրապարակված  գրքեր:  Science Direct բազմամասնագիտական հարթակը ապահովում է գիտության բոլոր ոլորտների գրականության լուսաբանումը՝ ապահովելով ավելի քան 18 միլիոն հրատարակություններ 2500 գիտական ամսագրերից և ավելի քան 37000 գիրք  Elsevier-ից, ինչպես նաև մեծ քանակությամբ ամսագրեր՝ հրատարակված հեղինակավոր գիտական համայնքների կողմից:

Մուտքի հասանելիություն է  տրվում ընթացիկ, ինչպես նաև նախորդ չորս տարիների ռեսուրսներին:

Scopus խոշորագույն վերահսկող գործառույթ իրականացնող միասնական տվյալների շտեմարան է, որը պարունակում է գիտական գրականության ռեֆերենտության և մեջբերումների մասին տեղեկություններ` ներկառուցված տվյալների հետագծման, վերլուծության և արտացոլման գործիքներով։ Շտեմարանը ներառում է 25000 հրատարակություններ 7000 միջազգային հրատարակիչներից՝ ներառելով բնական, հումանիտար, սոցիալական գիտությունների, տեխնոլոգիաների, բժշկության և արվեստի ոլորտները: Scopus-ի կողմից տրամադրվող տվյալների որակը բարձր է գնահատվել առաջատար համալսարանների և հետազոտական կազմակերպությունների կողմից, որոնք օգտագործում են այս շտեմարանը հետազոտական աշխատանքների գնահատման համար, ինչպես նաև THE, QS World University Rankings, The Financial Times և այլ վարկանիշային գործակալությունների կողմից՝ աշխարհի համալսարանները վարկանշավորելու համար:

Հասանելիությունը շտեմարաններին ապահովվելու է շահառու կազմակերպությունների IP հասցեի միջոցով:

Elsevier ընկերության կողմից կանցկացվեն նաև մի շարք ուսուցողական վեբինարներ հետազոտողների, գրադարանավարների, դասախոսների, ասպիրանտների և ուսանողների համար (վեբինարների լեզուն՝ ռուսերեն):

Ստորև ներկայացվում են վեբինարների խորագրերը և ժամանակացույցը.

26.04

Elsevier մասնագիտական գործիքներ գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատելու համար

https://elsevier.zoom.us/.../WN_CdXxVz_qQwe-En8I-aTILQ

27.04.

Արդյունավետ որոնում Scopus –ում և ScienceDirect-ում․ հիմնական սկզբունքներ և նոր հնարավորություններ

https://elsevier.zoom.us/.../WN_SjBYVUv9STmNxnFN8M3CPg

28.04.

Հոդվածների պատրաստում միջազգային տվյալների շտեմարանների կողմից ինդեքսավորվող գիտական ամսագրերում հրատարակելու համար

https://elsevier.zoom.us/.../WN_qt1mShQmSrO4WEe9vhUfKw

29.04.

Ինչպես ընտրել ամսագիր, հոդված հրապարակելու համար

https://elsevier.zoom.us/.../WN_Dwt15fGlT-67-n9IABpdmQ

30.04

Scopus Author ID - հեղինակի անձնական էջը Scopus -ում և դրա շտկման հնարավորությունները

https://elsevier.zoom.us/.../WN_Hrk6OgTfQIujzp6G8c-ZPw

 

Հարցերի կամ մուտք գործելու հետ կապված դժվարությունների դեպքում  կարող եք կապվել Elsevier թիմի հետ՝

Сергей Анатольевич Ревякин, Ph.D.

Региональный директор в Республике Армения

s.revyakin@elsevier.com

WhatsApp +7.999.8.0000.88