ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ICMV 2023 միջազգային գիտական կոնֆերանսը կանցկացվի Հայաստանում

20.04.2023

Համակարգչային տեսողության ոլորտում միջազգայնորեն ճանաչված International Conference of Machine Vision (ICMV 2023) գիտական 16-րդ համաժողովն այս տարի կանցկացվի Երևանում՝ Հայ-ռուսական համալսարանում, նոյեմբերի 15-18-ը։

Գրանցման հնարավորությունն արդեն բաց է։

Գիտական համաժողովը ամենամյա է։ 2007 թվականից սկսած՝ այն անցկացվել է Լոնդոնում, Վիեննայում, Ամստերդամում, Մյունխենում, Հռոմում, Բարսելոնայում, Դուբայում և այլ քաղաքներում։ 

Կոնֆերանսը ուղղված է միավորելու առաջատար հետազոտողների, գիտնականների և ոլորտի մասնագետների ամբողջ աշխարհից՝ ներկայացնելու մեքենայական տեսողության ոլորտում իրենց նոր գաղափարներն ու գյուտերը: Այն ներառում է ելույթներ, թեմաների լայն շրջանակ ընդգրկող պաստառների ցուցադրություններ և այլն։

Համաժողովը կազմակերպվում է Հայ-ռուսական համալսարանի և Շտուտգարտի համալսարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև մի շարք այլ համալսարանների ու ինստիտուտների աջակցությամբ։

ICMV 2023-ում ներկայացված աշխատությունները կարող են հրապարակվել Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միության (SPIE) կայքում։

Կոնֆերանսի հիմնական նիստերին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով մինչև հուլիսի 5-ը։

Այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ICMV 2023-ի պաշտոնական կայքում։