ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն - 2023» ՄՐՑՈՒՅԹԸ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման առցանց համակարգով (https://grants.scs.am)` մինչև 2023 թ. հուլիսի 28-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից (հեռախոս՝ +37410 210 140 (*116; *113), էլեկտրոնային փոստ՝ support@scs.am):