Սեմինարների շարք՝ ԱԱԳԼ-ում

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան մեկնարկում է հիմնարար գիտության և առաջատար տեխնոլոգիաների կապին նվիրված սեմինարների շարք:
Սեմինարները նախատեսված են հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականների, ՏՏ ոլորտի մասնագետների, ինչպես նաև ներդրողների համար:
Առաջին սեմինարը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին (վարչական շենք, 3-րդ հարկ, սեմինարների դահլիճ): Զեկույցով հանդես կգա Krisp տեխնոլոգիական ընկերության գիտական գծով տնօրեն Տիգրան Սարգսյանը:
Հանդիպմանը հնարավոր է մասնակցել նաև հեռավար: ZOOM-ի կոդը ստանալու համար կարելի է գրել սեմինարի համակարգող Դավիթ Սահակյանին (saakian@yerphi.am).